Մեր մասին

 

Սյունիքի  մարզի Տեղ  բնակավայրում դպրոցը հիմնադրվել է 1873  թվականին։ Դպրոցն ի սկզբանե ունեցել է 21 աշակերտ և եղել եկեղեցական  ծխական  դպրոց ։ Դպրոցի հիմնադիր և առաջին ուսուցիչը Գրիգոր Միրզախանյանն է  եղել, որը իր կրթությունը ստացել է Շուշիի թեմական դպրոցում: Դպրոցը 1875 թվականին կոչվել է «Տեղ գյուղի մասնավոր կրթարան»՝ արական սեռի: Հայկական դպրոցների հետ այդպիսի բաներ շատ են պատահել: Նրանք մեկ համարվել են ծխական, մեկ՝ մասնավոր և ընդհակառակը: 1880-ական թվականին դպրոցը որոշ ժամանակով փակված է եղել։ Պատմաբան Լեոն 1888 թվականին եղել է Սյունիքում և <<Մշակ>> թերթում  գրել. «Տեղ անունով հայաբնակ գյուղը, որն ունի 600 տուն, ժողովուրդը գաղափար չունի, թե ինչ է դպրոց»։ Գուցե Լեոյի այդ ահազանգից հետո է դպրոցը նորից բացվել: Այնուամենայնիվ հայտնի է, որ 1891 թվականին Տեղ գյուղում գործել է հայկական մեկդասյա արական դպրոց: Գյուղի բնակիչների պահանջով, պետական միջոցների հաշվին, 1893 թվականին «Ղաշար» թաղամասում կառուցվում է դպրոցական մի փոքր շենք, որտեղ սովորում են նաև Կոռնիձոր  և  Արա գյուղերից եկած մի քանի երեխաներ: Աշակերտների ընդհանուր թիվը տատանվել է 50-100-ի սահմաներում, որոնց հետ պարապել են հիմնականում  Շուշիի  ուսումնարանն ավարտած ոչ տեղացի 2-3 ուսուցիչներ: Որպես ուսուցիչ Տեղ գյուղում աշխատել է նաև հեղափոխական Հակոբ  Կամարին: Հայտնի է, որ 1896 թվականից հետո դպրոցը այլևս գործել չէր կարող, որովհետև այդ ժամանակ ցարական կառավարության կարգադրությամբ հայկական բոլոր ծխական դպրոցները փակվել են  և փակ մնացել 10 տարի, մինչև 1905 թվականի աշուն: 1905 թվականից հետո ծխական դպրոցի փոխարեն բացվել և գործել է պետական (ռուսական) դպրոց: Ուսումը դարձել է պարտադիր և գյուղի բոլոր դպրոցահասակ երեխաներն ընդգրկվել են դպրոց: 1910 թվականին, երբ գյուղն ուներ 700 տուն՝ 3532 բնակիչով, դպրոցում սովորում էր 100, 1921 թվականին՝ 150, 1930 թվականին՝ 338, 1941 թվականին՝ 500, 1963 թվականին՝ 702 աշակերտ: Իր գոյության ընթացքում դպրոցը տվել է հազարավոր շրջանավարտներ: Նրանցից շատերը ուսումը շարունակել են բարձրագույն ուսումնական հաստատություններում, դարձել գիտության, մշակույթի և ժողովրդական տնտեսության այլ բնագավառների մարդիկ: Դպրոցը 1966 թվականին անվանակոչվել է Խորհրդային միության  հերոս, Տեղ գյուղացի Արամայիս Սարգսյանի անունով: 2011 թվականի հունիսի 9-ին դպրոցի կենտրոնական մասնաշենքը փլվել էր։ Այդ պահին դպրոցում աշակերտներ չեն եղել։ Դպրոցի վերանորոգման աշխատանքները ավարտվել են 2013 թվականին:

140-ամյա  դպրոցն  անցել  է  դժվարին  ճանապարհ   հաղթահարելով  բազում  դժվարություններ, ճեղքելով  խավարը  դեպի  լույս...  Այդ  ճանապարհի  լուսատուները   մեր  ուսուցչապետերն  ու  ուսուցիչներն  են  եղել, մեր  գոյակերպի   ճարտարապետները, ովքեր  անգամ  սովի, մթության, խավարի  ու  պատերազմական  գործողությունների  արտակարգ  դժվարին ու  ծանր  պայմաններում  դարձել  են  ջահակիրը  հոգեկերտման   ու  լուսավոր  ապագայի` հանուն  հայրենյաց: Վաստակաշատ մանկավարժներից  են`

Լենո  Գրիգորյան

Մարտուն  Ավետիսյան

Արտավազդ  Սարգսյան

Նիկոլայ  Ափունց

Հայկուշ  Կտրիճյան

Լուսյա  Ալեմյան

Արշակ  Առաքելյան

Արշակ  Ալավերդյան

Հակոբ  Մարտիրոսյան

Սերոբ  Սարգսյան

Հակոբ  Բաղդագյուլյան

Լազր  Հայրապետյան

Աշոտ  Պետրոսյան

Մարո  Բարխուդարյան

Անդրանիկ  Գրիգորյան

Արշալույս  Լալաբեկյան

Հայկուշ  Առստամյան

Լուսիկ  Բարխուդարյան

Գլուխ  ենք  խոնարհում  նրանց  բազմամյա  վաստակի  ու  հարուստ  կենսագրությունների  առաջ:

Տարիներ  շարունակ  տարբեր   ուսուցիչներ  են  համայնքում  տարածել  կրթության  լույսը: Բոլորն  էլ  նվիրյալներ  են  եղել,  պատվով  են  կատարել  իրեն,  պարտականությունները, լավ  օրինակ  հանդիսացել  շրջապատի  համար: Այդ  դավանանքներին  շարունակում  են  հավատարիմ  մնալ  մանկավարժական  կոլոկտիվի  երիտասարդ  անդամները,  ովքեր  ստեղծագործ  աշխատանքով  իրենց  մանկավարժական  փորձը  հարստացնում  են  հանգստի  անցած   ավագ  գործընկերների  իմաստուն  խորհուրդներով: Նրանք  են`

Վոլոդյա Գրիգորյան

Իվան  Կարապետյան

Մանյա  Միրզոյան

Ժենյա  Բադասյան

Զաբելա  Հովհաննիսյան:

Առազբե Պետրոսյան

 

 

Տեղ  գյուղի  դպրոց-ուսումնական  հաստատության տնօրեն (ղեկավար)  անձիք.

Գրիգոր  Միրզախանյան  —  1873-1875

Տիգրան  վարժապետ    —   1875-1887

Հայրապետ  վարժապետ  —  1905-1924

Դանիել վարժապետ  —   1924-1929

Ռուբեն  Պետրոսյան   —   1929-1932

Գևորգ  Սահակյան  —   1932 — 1937

Հովիկ Ազարումյան  —  1937 — 1939

Գրիգոր Հովհաննիսյան  —  1939 — 1941

Հայկ Տատինցյան  —  1942-1944

Հարություն  Ջհանգիրյան  —  1945 — 1954

Գևորգ  Վարդանյան  —  1954 — 1956

Լևոն  Հովսեփյան —  1956 — 1958

Հարություն  Ջհանգիրյան  —  1958 — 1961

Լենո  Գրիգորյան —  1961 — 1986

Սլավիկ  Գրիգորյան —  1986-ից մինչև  այսօր